Քիմ Քարդաշյանի սիրեցյալն անակնկալ է մատուցել /վիդեո/
Ժամանակից աշխարհում երգը կարելի է կատարել ոչ միայն ֆոնոգրամայով, այլ նաեւ հոլոգրամայով: Ֆուտուրիզմի մեծ սիրահար ռեփեր Քեյնի Ուեսթը իր նոր` “New Slaves” երգի պրեմիերան միանգամից 3 մայրցամաքների 10 քաղաքներում է իրականացրել` Նյու Յորքում, Չիկագոյում, Տորոնտոյում, Մայամիում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում եւ Սիդնեյում:
Ընդ որում, բոլոր այս քաղաքներում միանգամից մի քանի էկրաններ են տեղադրվել եւ բնակիչները նույն օրը` մայիսի 18-ին, կարողացել են տեսնել երգչի դեմքը եւ միաժամանակ լսել նոր երգը:
Մայիսի 19-ին Քեյնին իր նոր երգը նրկայացրել է արդեն կենդանի կատարմամբ` “Saturday Night Live”-ում: