15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հալեպում վերսկսվել են բախումները /վիդեո/

Եռօրյա մարդասիրական դադարից հետո Հալեպի շուրջ վերսկսվել են ռազմական գործողությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի հարցով զբաղվող մարդու իրավունքների խումբը տեղեկացնում է նոր ռմբակոծությունների ու հարձակումների մասին:

Խմբի տեղեկությամբ բախումներ են արձանագրվել հնագույն քաղաքի մի շարք հատվածներում, որոնք շփման գծեր են կառավարական զորքերի վերահսկողության տակ քաղաքի արևմտյան հատվածի և ընդդիմության վերահսկողության տակ գտնվող արևելյան մասերի միջև:

Ընդդիմադիր զինյալները պատրաստվում են այնտեղ հարձակում սկսել կառավարական ուժերի դեմ և կոչ են արել քաղաքացիական ազգաբնակչությանը լքել կառավարական զորքերի վերահսկողության գոտին:

ՄԱԿ-ի տեղեկության համաձայն, մոտ 250 հազար քաղաքացիական բնակիչներ արևելյան Հալեպում կարիք ունեն շտապ մարդասիրական օգնության, իսկ հարյուրավոր վիրավորներ՝ անհապաղ բժշկական միջամտության և դուրս բերման:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ