29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարավային Կուրիլների վիճելի տարածքների հարցը առանց տեղեկատվական ներարկումների կկարգավորվի՞

Հոկտեմբերի 17-ին ճապոնական Nikkei պարբերականը տեղեկատվություն տարածեց, որ Ճապոնիան ուսումնասիրում է Հարավային Կուրիլների վիճելի տարածքները Ռուսաստանի հետ համատեղ ղեկավարելու հարցը՝ հույս ունենալ նման կերպ շրջադարձային արդյունքների հասնել տարածքային վեճի շուրջ:

Վերոհիշյալ տեղեկատվության տարածման նախօրեին Ճապոնիայի Կառավարության ԳՔ Յոսիհիդէ Սուգան հայտնել էր, որ  Ճապոնիայի Կառավարությունը պատրաստվում է համառորեն շարունակել Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները՝ հիմնվելով այն դիրքորոշման վրա, որ Կուրիլյան կղզիների պատկանելիության հարցի լուծումը իրական անհրաժեշտություն է կողմերի համար:

Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և Ճապոնիայի Կառավարությունը Հարավային Կուրիլների վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի և Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման հարցում չի փոխել իր տեսակետը:

Ավելի ուշ, մեկ այլ ճանոպական պարբերական, հղում կատարելով Ճապոնիայի կառավարության իր աղբյուրներին հայտնել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ուսումնասիրում է Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքում այն պայմանով, որ ՌԴ-ն Ճապոնիային կփոխանցի Կուրիլյան ոչ թե 4 կղզիները, ինչպես պահանջում է Տոկիոն, այլ 2՝ Շիկոտան և Խաբոմայի կղզիները:

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև վիճելի տարածքներ են համարվում Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան, Խաբոմայի կղզիները: Կուրիլյան կղզիների այդ խումբն այն միակ ճանապարհն է, որն Օխոտի ծովը միացնում է Խաղաղ օվկիանոսին:  Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Կուրիլների վրա հաստատվեց Խորհրդային Միության գերիշխանությունը, իսկ Ճապոնիան մինչ օրս ցանկանում է վերադարձնել դրանք:

Այս առնչությամբ ուշագրավ է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբենի հայտարությունը: Նրա խոսքերով 2-րդ համաշխարհային պատերազմից հետո շուրջ 70 տարի է անցել և իր կարծիքով անհրաժեշտ է անել հնարավորինս՝ Կուրիլյան կղզիների հարցը ներկայիս սերնդի օրոք լուծելու համար:

Ռուսական կողմը ևս անդրադարձել է  Կուրիլյան կղզիների արտահանձման վերաբերյալ ԶԼՄ-ների շահարկումներին: ՌԴ նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն և Ճապոնիան ներկայումս խորհրդատվություններ են իրականացնում Կուրիլյան կղզիների թեմայով, սակայն սա այն հարցն է, որը չի հանդուրժում «աղմուկ և տեղեկատվական ներարկումներ»:

Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, ով հայտնել է, որ ԶԼՄ-ներում ՌԴ-ի և Ճապոնիայի միջև տարածքային հարցերի և տնտեսական համագործակցության շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը կարող է խանգարել ցանկալի արդյունքի գրանցմանը:

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր վստահությունն է հայտնել, որ ՌԴ-ն և Ճապոնիան կկարողանան հաղթահարել Կուրիլյան կղզիների շուրջ առկա տարաձայնություններն ու փոխշահավետ հարաբերություններ կառուցել: Իսկ ռուս-ճապոնական հարաբերությունների վերականագնման 60-րդ տարելիցին նվիրված ֆորումի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձի մեջ նշվում է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրելու Ճապոնիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով պաշտոնական այրերի հայտարարությունները, ակնհայտ է, որ կողմերը շահագրգռված են վեճի լուծմամբ ու հարաբերությունների խորացմամբ:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ