Մոսկվայի բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացու սպանված են հայտնաբերել
Նոր Մոսկվայի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի` հրազենային վնասվածքներով, հայտնում է РИА «Новости»-ն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ սպանվածները 39 եւ 46-ամյա տղամարդիկ են:
Life-ի տվյալներով` հանցագործը կրակել է մոտ տարածությունից, նա 7 կրակոց է արձակել: Մահացածները գործարարներ էին:
Նշվում է նաեւ, որ տղամարդկանց դիերը հայտնաբերվել են սպանությունից օրեր անց: