26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանցի ուղեւորի պատճառով Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձել

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Կիեւից Մինսկ թռչող ինքնաթիռում: «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» օդանավը, որը կատարում էր Կիեւ- Մինսկ В2−840 չվերթը, ստիպված է եղել վերադառնալ Կիեւի օդանավակայան` Ուկրաինայի Անվտանգության ծառայության պահանջով, հայտնում է TUT.BY-ն։

«Բելավիա» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 15։36-ին Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդանավի հրամանատարը  «Կիեւ» օդային երթեւեկության վարչության դիսսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ թռիչքի օդանավակայան: Պատճառաբանություն չի նշվել, միայն հայտարարվել է, որ կարգադրությունը չկատարելու դեպքում օդ են բարձրացվելու կործանիչներ։ Ինքնաթիռն անմիջապես հետ է վերադարձել:

Կայքը նշում է, որ ինքնաթիռի վերադարձից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ինքնաթիռից Հայաստանի քաղաքացու են իջեցրել: Ինքնաթիռը կրկին թռել է Մինսկ ու բարեհաջող վայրէջք կատարել: Նշվում է նաեւ, որ ավելի ուշ Ուկրաինայի իրավապահները ազատ են արձակել չվերթից հանված հայաստանցի ուղեւորին, ով ժամեր անց մեկնել է Մինսկ:

 

Այժմ «Բելավիա» ավիաընկերությունը պատրաստվում է դրամական փոխհատուցում պահանջել ուկրաինական կողմից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ