11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ամերիկացի աճպարարը հաղթահարել է մեկ միլիոն վոլտ հոսանքը /վիդեո/

Ամերիկացի աճպարար Դեյվիդ Բլեյնին հաջողվել է իրագործել մահացու հնարքը, որի ընթացքում նրա մարմինը 72 ժամ անընդմեջ գտնվել է մեկ միլիոն վոլտ լարման տակ:

Բլեյնի պաշտպանական միջոցները միայն երկաթե զրահը, ականջակալները եւ հատուկ պաշտպանիչ գլխարկն են եղել: Հնարքի կատարման ողջ ընթացքում Բլեյնը ջուր է խմել միայն, ոչնիչ չի կերել եւ նույնիսկ դեմքին չի դիպչել, քանի որ նա կարող էր հրդեհել ինքն իրեն:

Հնարքից հետո Բլեյնը կարողացել է շարժվել միայն կողմնակի օգնությամբ: Նրան հիվանդանոց են տեղափոխել` համբուրելով հարսնացուին, ով առաջինն է դիմավորել նրան հնարքից հետո:

Բլեյնը նշել է, որ սա իր կարիերայի ընթացքում վերջին դիմացկունության հնարքն էր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ