15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սկանդալ ԵԽԽՎ-ում՝ հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունդի մասնակցությամբ. Tert.am

Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի նստաշրջանին կրքերն այնքան են թեժացել, որ անգամ արձանագրվել է սկանդալ ԵԽԽՎ-ում հայաստանյան, ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ, գրում է Tert.am-ը։

Մասնավորապես, երբ Պեդրո Ագրամունտն անջատել է ելույթ ունեցող Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի խոսափողը, վերջինս հայտարարել. «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։

Այս զարգացումների մասին Tert.am-ը տեղեկացավ Ստրասբուրգում գտնվող Նաիրա Կարապետյանից:

Իսկ սկանդալի առիթը ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթն էր, որը վերաբերում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ` մեղադրվելով կաշառակերության ու փողերի լվացման մեջ:

Ավելի կոնկրետ` նա մեղադրվում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեի գործով Միլանի դատախազությունը հարուցել է քրեական գործ:

Նաիրա Կարապետյանն ասել է, որ այդ ելույթը ինտրիգային է եղել այնքանով, որ թեման իսկապես անհանգստացնող է ու կցնցի ողջ վեհաժողովը։

Ապա, Նաիրա Կարապետյանը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովի` հայաստանյան «կրիմինալ իշխանությունների ու հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման կրիմինալ ընտրությունների մասին» մեղադրանքներին` ասել է, որ կրիմինալ իշխանությունը Ադրբեջանում է՝ իր բռնապետ նախագահով հանդերձ:

Սակայն նիստը վարող Պեդրո Ագրամունտը գտել է, որ հայ պատվիրակը այս թեմայով չի խարող խոսել ու անջատել է նրա խոսափողը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ