09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աղջիկն ամուսնանում է իրեն առեւանգած հանցագործի հետ

Նախօրեին Մոսկվայում առեւանգել էին 18-ամյա մի աղջկա, որի հայրը ոստիկանություն էր դիմել, սակայն այսօր նա ետ է վերցրել դիմումը` հայտարարելով, որ չի պնդում հանցագործներին հետապնդել: Տղամարդուն հայտնի է դարձել, որ դստեր առեւանգման գործում մեղավոր է նրա սիրեցյալը, որի հետ նա պատրաստվում է ամուսնանալ, հաղորդում է “Интерфакс”-ը:

Աղջկան առեւանգել էին մայիսի 13-ի առավոտյան: 3 կամ 4 չարագործներն աղջկան բռնի ուժով նստեցրել են “Ժիգուլի” մակնիշի ավտոմեքենան, որն ուղղվել էր անհայտ ուղղությամբ: 

Սակայն երեկոյան աղջկա հայրը հայտնվել է ոստիկանությունում եւ խնդրել դադարեցնել հանցագործների որոնումները, քանի որ դուստրն իրեն մի տեսագրություն է ուղարկել, որում ասել է, թե ամուսնանում է երիտասարդի հետ, որին հայրն էլ  է ճանաչում: Աղջիկը խնդրել է որեւէ քայլ չձեռնարկել իր ապագա ամուսնու հանդեպ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ