Այ քեզ “դրայվ”. 7 ամսական երեխան սահում է ջրային դահուկներով /ֆոտո, վիդեո/
“YouTube”-ի նոր հիթ է դարձել մի հոլովակ, որում ավստրալական Քուինսլենդ նահանգի 7 ամսական բնակիչն առաջին անգամ սահում է ջրային դահուկներով:
Երեխայի մայրը նշել է, որ նրան նույնիսկ չեն էլ կապել նավակից, փոքրիկը պարզապես ամուր բռնել է դահուկներից եւ սահել ծանծաղ ջրում: Նա ափսոսանք է հայտնել, որ սեզոնի վերջանալու պատճառով իրենք ստիպված կլինեն դադարեցնել մարզումները, սակայն հուսով է, որ հաջորդ սեզոնին տղան կրկին կշարունակի մարզվել:
Տեսանյութի ներքո գրված մեկնաբանություններում շատերը քննադատել են երեխայի ծնողներին անփութության համար, սակայն ոմանց էլ այն չափազանց շատ է դուր եկել: