18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտնականները պարզել են այն ֆիլմերը, որոնք օգնում են նիհարել

Վեսթմինսթերյան համալսարանի գիտնականները պարզել են, թե հայտնի ֆիլմերից որոնք են ունակ ստիպել մարդու օրգանիզմին ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Պարզվել է, որ այդ առումով ամենաարդյունավետը սարսափ ֆիլմերն են: Դրանց դիտելու ժամանակ մարդու մոտ արագանում է զարկերակի ռիթմը, ադրենալինի ակտիվ հոսք է սկսում դեպի ուղեղ, իսկ դրան հաջորդող ախորժակի կորուստը եւ մյուս կողմից` նյութափոխանակության արագության ավելացումը նպաստում են կալորիաների այրմանը, այսինքն` նիհարելուն:

Փորձին մասնակցել է 10 մարդ, որոնք դիտել են 10 սարսափ ֆիլմ: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ ամենաշատ կալորիաներն այրվել են “Փայլատակում” ֆիլմը դիտելիս` շուրջ 184 կալորիա: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ “Սղոցը”, “Դեւերին քշելիս”, “Օտարը”, “Ռեպորտաժը” եւ այլ հայտնի սարսափ ֆիլմեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ