Ռիհաննա եւ Քրիս Բրաուն. կրկին բաժանո ՞ւմ /ֆոտո/
Երգիչ Քրիս Բրաունը հաստատել է այն լուրերը, որ իրենք Ռիհաննայի հետ իսկապես բաժանվել են: Ավստրալական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե իր 24-ամյակը պատրաստվում է նշել միայնակ: Չնայած միայնակը հարաբերական է ասված, քանի որ երեկույթին նա հայտնվել է իր նախկին ընկերուհու` Կարուչչի Տրանի հետ:
“Ես միշտ էլ կսիրեմ այդ մարդուն, սակայն մենք տարբեր բաներ ենք ցանկանում: Նա զբաղված է իր գործերով: Եվ, ընդհանրապես, նա աղջնակ է: Ես չեմ կարող ամուսնանալ աղջնակի հետ: Ես եւս երիտասարդ եմ”,-հայտարարել է Բրաունը` Ռիհաննայի հասցեին:
Թե ինչ է դրա վերաբերյալ մտածում “աղջնակ” Ռիհաննան, դեռեւս հայտնի չէ: Նա չի մեկնաբանել սիրելիի հետ հերթական բաժանումը: Ի դեպ, նախորդ շաբաթ տարածվել էին Ռիհաննայի լուսանկարները, որոնցում նրան անծանոթ տղա է գրկում, երգչուհին էլ բավականին գոհ տեսք ունի: