28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով քանի ավագանու անդամ կունենա Գյումրիում

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցը, որի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա ԶոհրաբյանըԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց Գյումրիի ընտրությունների արդյունքների մասին: Զոհրաբյանի հավաստիացմամբ՝ Բալասանյան դաշինքն ունի 15 մանդատ, ԲՀԿ-ն 9 մանդատ, ՀՎ-ն՝ 5, ԳԱԼԱ-ն՝ 4: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների վերջանական արդյունքը հրապարակվելու է քվեարկությունից հետո յոթերորդ օրը. «Հետևաբար հարցազրույցները, որ դուք հիշատակեցիք, ըստ էության հաշվի են առնվել քվեարկության նախնական արդյունքները, իսկ ինչ վերաբերում է նախնական հաշվարկին, թե նշանակած թվերը, որ ասում եք, առանց բոնուսի էլ ստացվում է: Ինչ վերաբերում է ԸՕ կանոնակարգմանը, ասեմ, որ այս ԸՕ-ն նորույթ չէ, այս կանոնակարգումներում նորույթ չկա:

Հստակ ամրագրված է, որ քվեարկությունից հետո նախ որոշվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6 տոկոս, դաշինքի պարագայում 8 տոկոս, հաշվարկելուց հոտ սկսվում է մանդատների հաշվման պրոցեսը: Հաշվարկի արդյունքում ստացվում են այն թվերը, որ դուք եք ասում, բայց կա նաև շարունակություն, եթե այդ ամենից հետո որևէ կուսակցություն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, ապա արդեն գործում է բոնուսը»,-ասաց Մուկուչյանը: Նա մանրամասնեց, որ հաշվարկի արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը՝ 14,8 Բալասանյան դաշինքը, ինչը կազմում է 40 տոկոսից ավելին. «Այս պարագայում բոնուսները գումարվում են»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն արձագանքելով ասաց, որ ԸՕ-ի հեղինակները՝ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը «կարող են հիմնավորել անգամ անհիմնավորելին», սակայն անտրամաբանական համարեց այդ հիմնավորումները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ