11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հալեպում 5 հայ է զոհվել, կա 11 վիրավոր /ֆոտո/

Հալեպում հրթիռակոծությունների արդյունքում հինգ հայ է զոհվել, կա 11 վիրավոր։ Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, զոհերն են` Արման Հինտոյանը, Միրեյ Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և Բիեր Հարիրոն:

Վիրավորների թվում են Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը, Մարի Կարապետյանը, Արա Արամյանը, Արշակ Պերեճիքլյանը, Հարութ Ավագյանը, Յագուպ և Ջորջ Հարիրոները:

Հիշեցնենք, որ նախօրեին ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա, ինչի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել:

Շաբաթաթերթը հրապարակել է զոհվածների լուսանկարները։

30-9-2016-1

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ