28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ մատաղ, ոչ խաշլամա. Ժողովուրդ

Թերթի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասաց, որ նախօրեին ինքը եղել է Վանաձորում եւ այնտեղ կոալիցի­ոն քաղաքական ուժերը, այսինքն` ՀՀԿ-ն եւ ՀՅԳ-ն, ընտրակաշառք են բաժանում:

«Հստակ ցուցակագրած ընտրակաշ­առք: Երեկ ինձ Վանաձորում մոտեցել են կոնկրետ քաղաքացիներ եւ ասում էին` գիտեք, կոալիցիոն կուսակցություն­ներն արդեն շտաբներից սկսել են կան­չել, փող տալ, անձնագրեր են ուզում, նույնիսկ վախեցնում են դպրոցի ուսու­ցիչներին, թե ձեր անձնագրի քսերոքսը տվեք, նայեք, եթե այնտեղ ուրիշ բան անեք, մենք կիմանանք, թե դուք ինչպես եք քվեարկել, այսինքն, չգիտեմ մենք 5- րդ դարում ենք ապրում, թե որ դարում ենք ապրում»,- ասաց Բիշարյանը:

«ժողովուրդ»-ը Աժ պատգամավորի հայտարարության առնչությամբ փոր­ձեց մեկնաբանություն ստանալ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների ցուցակը գլխավո­րող Մամիկոն Ասլանյանից: «Բոլորին փոխանցեք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքում, փառք Աստծո, ոչ ընտրակաշառք բաժանելու, ոչ որեւէ ձեւով ժողովրդին սիրաշահելու խնդիր չունի, քանի որ ինքն այդ ժողովրդի մի մասնիկն է եւ ընտրակաշառք բաժանե­լով չի, որ պետք է ընտրվի քաղաքա­պետ:

Նման հերյուրանք տարածելը ես համարում եմ քաղաքակական ավանտյուրա, քանի որ այսօր ոչ մի վանաձորցի չի կարողա ասել, որ ընտրակաշառք է բաժանվել կամ բաժանվում: Այնպես որ, փոխանցեք բամբասանք եւ հերյուրանք տարածողներին, որ մենք ոչ ընտ­րակաշառք ենք բաժանում, ոչ էլ, առա­վել եւս, մատաղ կամ խաշլամա»,- պա­տասխանեց ՀՀԿ-ական թեկնածուն:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս հաարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ