10 տարի առաջ կորած 3 աղջիկները գտնվել են
Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությունը գտել է 3 կանանց, ովքեր 10 տարի առաջ անհայտ կորել էին, հաղորդում է “Associated Press”-ը:
Ամանդա Բերին, ով այդ ժամանակ 16 տարեկան է եղել, կորել է 2003-ի ապրիլի 21-ին: Նա զանգահարել է քրոջը եւ ասել, որ պատրաստվում է աշխատանքից տուն գնալ, որից հետո նրա մասին այլեւս ոչ ոք ոչինչ չի լսել: Մյուսը` Ջինա Դիեզուսը, կորել է դրանից մեկ տարի անց: “AP”-ի տեղեկություններով` 3-րդ աղջկա ինքնությունը դեռեւս պարզ չէ, սակայն “CDS News”-ը նշում է, որ նրա անունը Միշել Նայթ է:
Ենթադրվում է, որ աղջիկներին առեւանգել են:
Աղջիկներին գտել է հարեւանը` լսելով ճիչեր այն տնից, որտեղ նրանք բնակվելիս են եղել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանությունից հավաստիացրել են, որ նրանք լիովին առողջ վիճակում են:
Տարօրինակ գործի առնչությամբ ոմն 52-ամյա տղամարդ է ձերբակալվել: