Սյունիքի մարզպետը լրագրողներին “պերերիվի” հրավիրեց …. /վիդեո/
Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր միասին սորճում և զրուցում էին Երևանի սրճարաններից մեկում: Պարզելու համար, թե ինչի մասին են զրուցում ներկա և նախկին մարզպետները նրանց նկատած լրագրողները որոշեցին մոտենալ:“ Չենք աշխատում, էլի ձեզնից չենք պրծնում”,-մոտեցող լրագրողներին տեսնելով` արձագանքեց Աշոտ Գիզիրյանը:
Ինչպես է գնահատում մայիսի 5-ի ընտրությունները նախագահական ընտրություններց հետո մարզպետի պաշտոնը կամավոր լքած Աշոտ Գիզիրյանն ու պաշտոնից հրաժարվել չպատրաստվող Սուրիկ Խաչատրյանը:
“Մենք տեղյակ չենք, ինտերնետ բանից էլ բան չենք հասկանում”,-հայտարարեց նախկին մարզպետը:
Մինչդեռ Սյունիքի մարզպետը շտապեց լրագրողներին “պերերիվի” հրավիրել.” Չգնանք իրար հետ պերերիվ անենք”: Լրագրողների պատասխանին, որ աշխատանքային ժամ է Սուրեն Խաչատրյանը դիտարկեց.
” Դուք հաց չեք ուտո՞ւմ”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: