16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Չընտրված թեկնածուն իրեն ավելի մարդավարի է պահում, քան կողքի մանկլավիկները»

Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել:

Henaran.am-ն այս առիթով զրուցել է Վարդենիս համայնքի ղեկավարի՝ Կամո Պետրոսյանի հետ:

«Դասադուլն ընդամենը  հետընտրական բորբոքում է: Չեղած տեղից սարքեցին այս մեծ խոսակցությունը:  Մենք այդ դասադուլի մասին դեռ հինգ-վերց տարի առաջ ենք մտածել: Ձեռնամուխ ենք եղել, հասել ենք նրան, որ պետությունը միջոցներ է տրամադրել ու նոր դպրոց կառուցել: Նոր դպրոցն արդեն կառուցվել է՝  բոլոր նորմերին համապատասխան: Դպրոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտին են հասել: Մնացել է վերջին փուրը՝ ներքին հարդարման աշխատանքները պիտի իրականացվեն: Առաջիկա հինգից տասը օրվա ընթացքում երեխաներն արդեն կկարողանան նոր դպրոցում սովորել»:

Համայնքապետը մեզ հետ զրույցում պատմեց՝ ինքը մոտ տասը օր առաջ վերընտրվել է գյուղապետի ընտրությունների արդյունքում, ինչից որոշ մարդիկ դժգոհ են, ուստի հրահրել են, որ դասադուլ կազմակերպվի:

«Նոր դպրոցի մասին ոչ մեկը չի գրում. ՀՀ-ում բոլորը միայն վատի, սևի մասին են գրում ու խոսում: Չընտրված թեկնածուն  իրեն ավելի մարդավարի է պահում, քան կողքի մանկլավիկները», – ընդգծեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ