21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սոֆիայում տեղի է ունեցել հանրապետական մաղթանք՝ ի զորացումն եւ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի /ֆոտո/

Ս/թ սեպտեմբերի 20-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, տեղի է ունեցել երեկոյան աղոթք և Հանրապետական մաղթանք ի զորացումն և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյա տարեդարձի:
Հավարտ մաղթանքի, առաջնորդ Հայր Սուրբը շնորհավորելով ներկաներին` իր քարոզում անդրադարձել է ինչպես հոգևոր կյանքի, այնպես էլ տոնի կարևորությանն ու նվիրականությանը:
Երեկոյան աղոթերգությանն իրեն մասնակցությունն են բերել Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Արմեն Սարգսյանը Տիկնոջ հետ, դեսպանատան ողջ անձնակազմը, Սոֆիայի հասարակական և բարեսիրական հաստատությունների պատասխանատուները, այլ հավատավոր հայորդիներ:
Լուսանկարները` Մարի Քանալյանի
unnamed-2 unnamed-3 unnamed-4 unnamed-5 unnamed-6

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ