Հիլարի Քլինթոնն ուշաթափվել է սգո արարողության ժամանակ /վիդեո/
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իրեն վատ է զգացել Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ։ Քլինթոնը ուղղվել է դեպի մեքենան, սակայն ճանապարհին ուշագնաց է եղել։ Նրան ուղեկցողն անմիջապես ոտքի է հանել Քլինթոնին ու մեքենան նստեցրել, սակայն ընկնելիս նա կոշիկը կորցրել է։
Ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ Քլինթոնը ոչ թե ուշանաց է եղել, այլ ոտքը հարվածել է քարին ու այդպես է կորցրել կոշիկը, սակայն լրատվամիոցները պնդում են, որ նա իսկապես իրեն վատ է զգացել։
Միջադեպին անդրադարձել է նաեւ Քլինթոնի պաշտոնական գրասենյակը՝ տեղեկացնելով, որ արարողության ժամանակ բա բարձր ջերմություն ուներ, այդ պատճառով էլ իրեն վատ է զգացել։ Այժմ, ինչպես նշվում է, նա իրեն լավ է զգում։
Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում։