12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մի շրթներկ․ հնդկուհիներին արգելել են աղջիկ լինել

Հնդկաստանի քոլեջներից մեկում նոր կանոններ են մտցրել, որոնցով արգելում են աղջիկներին ամեն ինչ՝ օգտվել կոսմետիկայից, շփվել տղաների հետ, մի խոսքով՝ աղջիկ լինել, հայտնում է Daily Mail-ը։

Աղջիկներին արգելվում է մազերը գեղեցիկ հարդարել կամ ուսերին թողնել։ Արգելել են մատնահարդարում անել, շպարվել եւ անգամ շպարի պարագաներ ունենալ պայուսակում։

Եւս մի քանի տարօրինակ արգելք՝ արգելել են ուսումնական հաստատության տարածքում ծննդյան տոն նշել, խոսել տղաների հետ, նստել ծառերի տակ։ Ընդ որում՝ այս տարօրինակ արգելքները վերաբերում էին միմիայն աղջիկներին, տղաները կարող են անել այն, ինչ ուզում են։

Իսկ կանոնները խախտողներին 500-1000 հնդկական ռուփիի տուգանք է սպառնում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ