Այլեւս չեն կարողանում դիմադրել փախստականներին․ Սերբիան օգնություն է խնդրում
Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ այսօր երկրի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ավստրիայի եւ Ֆրանսիայի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել անօրինական փախստականների դեմ պայքարի հարցում։
«Մենք ցանկանում ենք կասեցնել ապօրինի կերպով սահմանի հատումը եւ դրա համար մեզ օգնություն է պետք»,- ասել է նա։
Հարկ է նշել, որ միայն այս տարվա սեպտեմբերի 3-8-ը ընկած ժամանակահատվածում Սերբիա անօրինական կերպով փորձել է մուտք գործել 1 000 հոգի։