6-ամյա միլիոնատերը մտադիր է նոր փոփ-իկոնա դառնալ /ֆոտո/
Իզաբելլա Բարեթին դուր է գալիս գեղեցիկ հագնվել, գրկել փափուկ արջուկներին եւ երգել Ջասթին Բիբերի երգերը: Այսքանով նրա նմանությունը մրցակցուհիների հետ ավարտվում է:
6 տարեկանում Իզաբելլան միլիոնների կարողության տեր է, ոսկերչական իրերի սեփական արտադրություն ունի եւ շատ է սիրում թանկարժեք ու ճաշակով բաներ: Նման դիրքի նա հասել է շնորհիվ բազմաթիվ անգամներ գեղեցկության մրցույթներում հաղթանակների եւ ռեալիթի շոուի մասնակցությամբ:
“Ինձ դուր է գալիս միլիոնատեր լինել, սեփական բիզնես ունենալ, տնօրեն լինել: Ես հաղթում եմ բոլոր գեղեցկության մրցույթներում, սակայն ամենից շատ ինձ դուր են գալիս կոշիկներ, ես 60 զույգ ունեմ դրանցից”,-խոստովանել է փոքրիկ միսսը:
2 տարի առաջ, երբ աղջնակը 4 տարեկան էր, նրա 39-ամյա մայրը` Սյուզաննան, տեսնելով դստեր մեջ մեծ պոտենցիալ, նրան ուղարկում է առաջին գեղեցկության մրցույթին: “Բելլան միանգամից սիրահարվեց այդ շքեղությանը եւ գեղեցկությանը, իսկ հիմա նա այնքան փող ունի, որ ես չեմ անհանգստանում նրա ապագայի համար”,-պատմել է երջանիկ մայրը` հավելելով, որ ամեն մրցույթի համար իրենք 50 հազար դոլար են ծախսում, սակայն այդ գումարը վերադառնում է իրենց:
Իզաբելլան նաեւ խաղալիքների ապրանքանիշի դեմքն է հադիսանում եւ արդեն ձայնագրել է իր առաջին սինգլը: Նա երազում է հեռուստաստղ դառնալ եւ պատվանդանից իջեցնել ամերիկացի դեռահասների կուռք Սելենա Գոմեսին: