Գյումրիի քաղաքապետը քաղաք ա սարքում… Բալասանյանը մասնակցեց
Այսօր` ապրիլի 26-ին Գյումրիում կհուղարկավորվի Արտյոմ Կարապետյանը` “Շեկոն”, ով հրազենային վնասվածքներից մահացավ ապրիլի 23-ին Գյումրիում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ`37-ամյա Արտյոմ Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Նրա անունից ծաղկեպսակ է բերվել մահացածի հիշատակին:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքապետի մամուլի պատասխանատու Զոհրաբ Եգանյանից: Նա խնդրեց չանդրադառնալ այս թեմային: “Ախպոր պես, արի վերջ տանք էլի բոշայություններին: Քաղաքապետը սաղ օրը քաղաքն ա սարքում, ով ինչ ասես տարածում ա”,-ասաց Եգանյանն ու ներողություն խնդրելով` անջատեց հեռախոսը: