25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը Էրդողանին պայման է առաջադրել Ղարաբաղի շուրջ

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ:

«Sözcü» թերթի էլեկտրանային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախպայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն:

Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, դիմելով Էրդողանին, ասել է.

1.«Սիրիայի  նկատմամբ ձեր վարած քաղաքականաթյունը ի սկսզբանե սխալ է ընթացել: Մենք Ասադին պաշտպանում ենք ,դուք էլ արդեն համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը»:

2. «Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև , որ ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր , սակայն այս հարցում զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրը լուծման կարիք ունի: Մեզ հակառակվելով՝խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում»:

3. «Ղրիմի հարցում դուք պաշտպանում եք մեր դեմ իրականացվող քայլերը:  Եվ դա անում եք, Կովկասի որոշ երկրներում նույնպես: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:»

4. «Մենք գիտենք, որ ձեր գործակալները Ղրղզստանում, Թուրքմենստանում և Ուզրբեկստանում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք »:

5. «Այն դեպքում, երբ Սիրիայում միակ վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է, Դուք Ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) վրա: ԺՄԿ-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի մոռացեք: Հակառակ դեպքում տարածաշրջանը անցակալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ:»

6. «Վերջ տվեք Սիրիա զենք և զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմանները: Ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ հանդուրժողականություն մի ցուցաբերեք»:

7. «Մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես ինքնաթիռի խուցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն մոռացվել: Այսուհետ կխնդրեմ, որ ավելի զուսպ լինեն»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ