31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Իտալիայի վարչապետն արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած շրջաններում

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել լույս չորեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Նրանց մեծ մասը՝ մոտ 200 հոգի, մահացել է Ամատրիչե քաղաքում:

Տուժածներին օգնություն տրամադրելու համար Իտալիայի կառավարությունը հատկացրել է 50 միլիոն եվրո: Ռենցին խոստացել է, որ շուտով կհատկացվեն լրացուցիչ միջոցներ:

Արդեն երկրորդ գիշերն է, ինչ ավերված քաղաքներում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են պարբերաբար տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների պատճառով:

Իտալիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ տուժածներին որպես օգնություն կտրամադրվեն բոլոր միջոցները, որոնք կհավաքվեն առաջիկա կիրակի օրը թանգարաններ այցելությունների տոմսերի վաճառքից:

6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ Պերուջա քաղաքից հարավ-արևելք:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ