08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Իրաքում 36 մարդու են կախել

Իրաքում 36 մարդու են կախել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» նախկին ամերիկյան ռազմաբազայում 1700 նորակոչիկների սպանության համար:

Այս մասին հայտնում է BBC-ին: Լրատվամիջոցի հաղորդմամբ`  զինվորների զանգվածային սպանությունը Թիքրիտի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

2014-ին իսլամիստները հրապարակել էին կոտորածի լուսանկարներն ու տեսագրությունը: Մեկ տարի անց գտնվել էր նաև զանգվածային գերեզմանը:

36 դատապարտյալների մահապատիժն իրականացվել է այսօր առավոտյան` Նասիրիա քաղաքի բանտում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ