Սեքսում գերիշխողը կինը պետք է լինի
Գիտնականների կարծիքով` զույգի սեռական հարաբերություններում գլխավոր դերը պետք է պատկանի աղջկան: Նման եզրակացության նրանք եկել են հարցումների եւ դիտարկումների արդյունքում:
Ըստ ձեւավորված կարծիքի` տղամարդն է որսորդը, ով պետք է ձգտի, պայքարի եւ նվաճի: Կինը պարզապես պետք է հնազանդվի եւ ամբողջությամբ ենթարկվի նրա կամքին:
Սակայն գիտնականների վերջին ուսումնասիրության արդյունքները հակասեցին այդ համոզմունքին: 18-29 տարեկան հետերոսեքսուալ երիտասարդների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ կանանց մեծ մասը հարմարավետություն չի զգում, երբ անկողնում գերիշխում է տղամարդը: Իսկ այն դեպքերում, երբ կինը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում, դա ձեռնտու է լինում թե իրեն, թե զուգընկերոջը:
Ուսումնասիրությանը զուգահեռ կանանց անվճար կանացի պահպանակներ են բաժանել: Թափանցիկ տարաների վրա առաջարկություն է գրված եղել` կոչ անելով կանանց օգտվել անվճար պաշտպանիչ միջոցից: Սակայն նկատվել է, որ այն կանայք, ովքեր ստանդարտ գենդերային ավանդույթին են հետեւում, ավելի հազվադեպ են մոտեցել պահպանակներին: Պատճառը պարզ է. այն զույգերը, որոնք ինտիմ հարաբերություններում նախընտրում են տղամարդու գերիշխումը, տղամարդուն տալիս են ամեն ինչը կառավարելու իրավունքը, այդ պատճառով էլ կանացի պահպանակն այդ պարագայում անիմաստ բան է: