22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայում ձերբակալել են ԻՊ–ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող սիրիացու

Գերմանիայի արեւմուտքում ոստիկանության SEK հատուկ ստորաբաժանումը ձերբակալել է ենթադրյալ իսլամիստի։ Այս մասին հայտնել է Ռայնլանդ–Փֆալց դաշնային հողի ՆԳՆ ներկայացուցիչը։

ՆԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ տղամարդուն կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, սակայն նա «կառույցում բարձր դիրք չի զբաղեցնում», փոխանցում է  DW–ն։

Դատախազությունը տղամարդուն կալանավորելու օրդեր է խնդրել Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Ներկայումս նա նախնական ձերբակալության խցում է։

ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսի 5-ին ձերբակալվածը 24-ամյա սիրիացի է, որը Գերմանիայում ապաստան էր խնդրել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ