Ամրացրեք իմունիտետը դդումի, կոճապղպեղի և կիտրոնի խառնուրդով
Ձեզ հոգնած եք զգում և ոչինչ անելու ցանկութուն չունե՞ք, ապա անհրաժեշտ է ամրացնել իմունիտետը: Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել մի քանի հիվանդությունների դեմ, կամրացնի իմունիտետը:
Ձեզ անհրաժեշտ է
- 150 գ մեղր
- 200-300 գ դդում
- 1 լայմ
- 1 կիտրոն
- 1 կոճապղպեղ արմատ
- 150 գ շաքարավազ
Կիտրոնի և լայմի վրա եռացրած ջուր լցրեք, որպեսզի ավելորդ դառնությունը դուրս գա:
Դդումն ու կոճապղպեղը մաքրեք և կտրատեք: Եթե ձեզ դուր չի գալիս կոճապղպեղի սուր համը, ապա կարող եք վերցնել կոճապղպեղի արմատի կեսը, սակայն անպայման ավելացրեք այս բաղադրիչը:
Լայմն ու կիտրոնը կտրեք կեղևով, ազատվեք կորիզներից:
Ամբողջը լցրեք բլենդերի մեջ, մանրացրեք և ավելացրեք մեղրն ու շաքարավազը, ևս մեկ անգամ լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ստացված խառնուրդը պահեք սառնարանում:
Խառնուրդը կարող եք օգտագործել թեյի կամ թխվածքաբլիթների հետ: