Այսօր Մայր-Երկրի օրն է /վիդեո/
Ապրիլի 22-ին նշվում է Մայր-Երկրի միջազգային օրը, որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանու ներքո:
Տոնը սահմանվել է 2009-ի ապրիլի 22-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Համապատասխան բանաձեւի համահեղինակներն ավելի քան 50 երկրներ են եղել: Նստաշրջանի նախագահ Միգել դ’Էսկոտո Բրոկմանը հայտարարել է, որ այդ միջազգային օրը բանաձեւում հռչակելը խոստովանությունն է, որ Երկիրը եւ նրա էկոհամակարգերը մեր տունն են, որոնք ապահովում են մարդկային կյանքը:
Բանաձեւում նշվում է նաեւ, որ “Մայր-Երկիր” եզրույթն ընդունված է բազմաթիվ երկրներում եւ այն արտացոլում է կախվածությունը` մոլորակի, նրա էկոհամակարգերի եւ մարդու միջեւ:
Ամեն տարի այս օրը աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ գլոբալ էկոլոգիական խնդիրները քննարկելու համար: Տարբեր երկրներում միջոցառումներ են կազմակերպվում` ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, երթեւեկության դադարում մեծ քաղաքների աշխույժ փողոցներում, տարածքի մաքրում եւ ծառատունկ: