01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ

Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք», – գրել է Անահիտ Հայթայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավորվել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Սեթո Նազարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ