28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պենտագոնն անհանգստացած է Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ձերբակալություններով

Ամերիկացի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ջոսեֆ Վոթելը  մտահոգված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Վոթելը մասնավորապես անհանգստացած է ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո  Թուրքիայում ընթացող ձերբակալությունների մեծ ալիքով:

Գեներալի բնորոշմամբ՝ Թուրքիայում ձերբակալված խունտայի որոշ անդամներ հանդիսանում են ԱՄՆ-ի բանակի մերձավոր դաշնակիցներ: «Մենք հարաբերություններ ունենք բազմաթիվ թուրք ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների հետ: Ես անհանգստանում եմ մեր այդ հարաբերությունների  ապագայի համա»:

Գեներալը շեշտել է, որ նմանատիպ երևույթները կազդեն  ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող օպերացիաների վրա:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էրիրականացվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման անհաջող փորձից հետո  հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գուլենը և նրա ղեկավարած շարժումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ