27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել: BBC-ի թուրքական ծառայության համաձայն՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ և դեսպանատունը, և պետքարտուղարությունը ուշադրությամբ հետևում են Թուրքիայում  հայտարարված արտակարգ իրավիճակի հետ կապված զարգացումներին:

Նշվել է, որ Անկարայի դեսպանատան և Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցները ցանկության դեպքում կարող են վերադառնալ ԱՄՆ:

Իսկ Թուրքիա մեկնելու մտադրություն ունեցող ԱՄՆ քաղաքացիների ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ  եռամսյա արտակարգ իրավիճակի ընթացքում Թուրքիայում անվտանգության պահպանման նկատառումներով  սովորականից  ավելի լայնածավալ միջոցառումներ կարող են իրականացվել և երկրի ներսում ճամփորդելու սահմանափակումներ կարող են կիրառվել:

Թուրքիա մեկնել ցանկացող ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել զերծ մնալ երկրի հարավարևելյան շրջաններ մեկնելուց:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որի ընթացքում իշխանության կողմից կարող են ուժեղացված անվտանգության միջոցառումներ և ամենատարբեր արգելքներ ու սահմանափակումներ կիրառվել: Իսկ  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 4 ամսով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ