27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը կրկին խոսել է մահապատիժը վերականգնելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «ARD» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ միանգամայն հնարավոր է համարել երկրում մահապատժի վերականգնումը` նշելով, որ այն վերացված է միայն Եվրամիության անդամ երկրներում և դրանցից դուրս գրեթե բոլոր երկրներում առկա է:

«53 տարի է` մենք թակում ենք ԵՄ-ի դռները: Մենք վերացրել ենք նաև մահապատիժը: Սակայն ի՞նչ է փոխվել դրանից: Այժմ ժողովրդավարական ու իրավական երկրում ենք ապրում, որտեղ խոսքը ժողովրդին է պատկանում: Ժողովուրդն էլ մահապատիժ է ուզում»,- ասել է Էրդողանը: Վերջինս ավելացրել է, որ իրենց` ղեկավարողների պարտականությունն էլ այդ պահանջը խորհրդարան տեղափոխելն է, որտեղ կամ կընդունվի այդ պահանջը, կամ էլ` հակառակը:

«Եթե խորհրդարանը հաստատի, ապա այդ ուղղությամբ քայլեր կսկսվեն, եթե չհաստատի` այդ դեպքում ասելու բան չենք ունենա»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Էրդողանը քննադատել է նաև ԵՄ-ի դիրքորոշումը Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ: Էրդողանը նշել է, որ իր տեսանկյունից առնվազն անկեղծ չեն ԵՄ-ի քննադատական մոտեցումները, քանի որ իրենք կատարում են ժողովրդի պահանջը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ