27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան հեղաշրջումից առաջ մտադիր էր Հայաստանի հետ կրկին բանակցություններ սկսել. Hurriyet

Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձից առաջ մտադիր է եղել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին թուրքական «Hurriyet» թերթում հրապարակված «Կրկին բանակցություններ Հայաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է սյունակագիր Ֆեթիհ Չեքիրգեն:

Հոդվածագիրը հայտնում է, որ հուլիսի 15-ին Ադրբեջանից Սամսուն ժամանած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: Վերջինս նշել է, որ շատ լավ լուրեր են լինելու՝ հորդորելով սպասել և տեսնել: Հոդվածագիրը գրում է, որ նախարարի այս խոսքերին նոր է անդրադառնում, քանի որ  հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի պատճառով դրանք մղվել էին երկրորդ պլան:

Հիշեցնելով, որ «Քիչ թշնամի, շատ բարեկամ» կարգախոսով առաջնորդվող Թուրքիայի նոր քաղաքականությունը հասել է Հայաստանի հետ սահմանին և Չավուշօղլուն պատրաստվում է «խաղաղության հարձակման»:

Ըստ այդմ՝

– Հայաստանի հետ պիտի բանակցությունների վերսկսում:
– Հայաստանի հետ հարաբերությունների մեղմացում, գուցեև սահմանների բացում:
– Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի զրոյացում

Ըստ Չեքիրգեի՝ Թուրքիայի արտգործնախարարն այդ կապակցությամբ առաջին քննարկումներն անցկացրել է Բաքվում՝ հուլիսի 14-15-ին կատարած այցի ընթացքում: «Հայաստանի հետ նորից և հիմնավոր խաղաղության փնտրտուքների համար Բաքվում հող է նախապատրաստվել: Դրական միտումներ կան: Հետագա փուլերի համար հիմքեր կան»,- նշվում է հոդվածում:

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, Ադրբեջանի հետ համաձայնության գալով, Չավուշօղլուն պիտի զբաղվեր Հայաստանի հետ օրակարգը կարգավորմամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ