27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանին սատարող թուրքերին Գյուլենը անվանել է «տխմարներ»

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենը  նոր տեսաուղերձով դիմել է թուրք ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Turkiyegazetesi» թերթի կայքը Գյուլենը թուրք ժողովրդի մի մասին տալիս է «տխմար» որակումը:

Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են հենց Գյուլենին:

«Կան մի հոտ տխմարներ, որ հրճվանքի մեջ են, կարծես թե հաջողության են հասել: Թող հարսանիքներ կազմակերպեն  և միություններ ստեղծվեն, թող տոն  հայտարարեն այդ զավեշտալի դեպքերի կապակցությամբ: Մինչդեռ դարձել են աշխարհի ծաղրանքի առարկան»:

Լրատվամիջոցը նշում է, որ Գյուլենը, ում ներկայացնում է որպես ահաբեկիչների պարագլուխ, մահվան սպառնալիք է հղել Էրդողանին՝ ասելով. «Նա էլ մյուսների նման ճամփա կբռնի դեպի «կոյուղի»:

Նշենք, որ Գյուլենը արդեն հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի հուլիսի 15-ին տեղի ունեցածի հետ, սակայն իշխանությունները նրան արտահանձնելու պահանջով պաշտոնապես դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ