27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիային

Ռուսաստանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Իրանի պետական «Fars» լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ Անկարայում գտնվող որոշ դիվանագիտական աղբյուրներ մամուլին տեղեկություններ են հայտնել, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքական հետախուզական ստորաբաժանումներին տեղեկացրել է սպասվող  հեղաշրջման մասին: Նույն դիվանագիտական աղբյուրների պարզաբանմամբ՝  տարածաշրջանում գտնվող ռուսական զինվորները որոշ թուրք զինվորականների բանակցություններ են բացահայտել: Այդ խոսակցությունների ապակոդավորումից պարզվել է, որ թուրքական բանակն Անկարայում իշխանությունների դեմ հեղաշրջում է պատրաստում:

Պարզվել է, որ այդ խոսակցությունների ժամանակ հրաման է տրվել ռազմական ուղղաթիռներ ուղարկել դեպի Մարմարիսի հյուրանոցներից մեկը, որտեղ գտնվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջինիս կալանավորելու կամ սպանելու համար:

Դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են բացահայտել, թե Ռուսաստանն ինչպես է որսացել այդ խոսակցությունները, սակայն նշել են Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում կան համակարգեր, որոնք կարող են դա անել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ