27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու․ գաղտնազերծած փաստաթուղթ

Հանրահայտ «WikiLeaks»-ը Թուրքիայի իշխանական օղակներին վերաբերող հազարավոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Ինչպես հայտնի է՝ վերջին օրերին Twitter-ի իր միկրոբլոգում «WikiLeaks»-ը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է գաղտնազերծել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) պատկանող  շուրջ 300.000 էլեկտրոնային նամակ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքական դաշտին վերաբերող շուրջ 500.000 փաստաթուղթ, գրում է Ermenihaber.am-ը:

Այն բանից հետո, երբ «WikiLeaks.org» կայքում հայտնվել են նշված նամակագրություններն ու փաստաթղթերը, կայքի հասանելիությունը  Թուրքիայի տարածքում արգելափակվել է:

Ստորև ներկայացնում ենք «WikiLeaks»-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը,որը գործակալության կայքում ներկայացված  է «ԱԶԿ»-ի՝ 2015թ. խորհրդարանական ընտրությունների հավանական ծրագրերը» վերանգրով: Հոդվածի հեղինակը չի նշվում, սակայն ներկայացվող վերլուծությունը բավական ուշագրավ կերպով ցույց է տալիս, որ  Թուրքիայի իշխող կուսակցությունը ցանկացած պարագայում հաղթելու էր 2015թ. խորհրդարանական ընտրություններում:

Փաստաթուղթը բաղկացած է երեք հավանական տարբերակների նկարագրությունից և եզրակացությունից:

1. Տարբերակ 

Ի՞նչ գնով էլ լինի՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում չպետք է հատի քվեների նվազագույն տոկոսային շեմը: Այդ նպատակով ամեն տեսակի ճնշումներ կգործադրվեն, նրանց բոլոր կառույցներին հարձակումներ կկազմակերպվեն՝ ժողովրդի անվան տակ: Դրա շնորհիվ ԱԶԿ-ն կապահովի 300 և ավելի պատգամավորական մանդատ և մյուս կուսակցություններից մեկին՝ ԺԴԿ-ին (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-  CHP)  կամ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցություն- MHP) շատ մեծ, անհավանական խոստումներով  գրավելով՝ կնպաստի Էրդողանի նախագահ դառնալուն:

Այլ կուսակցություններից ԱԶԿ-ի օգտին քվեարկողները կստանան ամեն ինչ՝ փող, պաշտոն: Եթե դա տեղի չունենա, ապա Էրգենեկոնի հետ համաձայնության գալով «Բայկալի» նմանությամբ մի ծրագիր կիրականացվի. բոլորին կին կվաճառեն, սեքսուալ բնույթի տեսագրություններով շանտաժի կենթարկեն: Այդ նպատակով գաղտնի պայմանավորվածություն ձեռք կբերվի Փերինչեքի հետ:

Եթե այս ծրագիրն էլ չօգնի, ապա ազգային հետախուզական ծառայության հետ համաձայնության գալով՝  ամենուր կհնչեցվեն մյուս կուսակցութունների ներկայացուցիչներին ուղղված մահվան և բանտարկության սպառնալիքներ: Այսինքն, ԱԶԿ-ն ամեն ինչ կանի, անգամ մարդասպանության կգնա՝ իրեն անհրաժեշտ 400  մանդատն  ապահովելու և Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար:

2. Տարբերակ

Եթե ԺԴԿ-ն անցնի ձայների նվազագույն շեմը, ապա ԱԶԿ-ն ոչ մի կերպ չի կարող 400 մանդատ ապահովել: Այդ պատճառով էլ նախ երկրի հարավ-արևելյան շրջաններին ինքնավարություն կտրվի, ապա ազատ կարձակվի Օջալանը և կվաճառվի քրդերին. հարավ -արևելյան տարածքներ այլևս չենք ունենա: Բայց նույնիսկ այս դեպքում Էրդողանին բանտի սպառնալիքից ազատելու համար 400 մանդատի կարիք է զգացվելու: Ուստի առաջին կետում նշված բոլոր միջոցները կկիրառվեն և պարտադրանքով, գաղտնի կերպով  ևս 30-40 պատգամավոր կգրավվի և 400 մանդատը կապահովվի: Էրդողանը նախագահ կդառնա:

Այսինքն, եթե ԱԶԿ-ն ընտրություններում ձայների 30 տոկոսը ստանա, ապա 400 մանդատ ապահովելն արդեն մանկական խաղ է: Այսպիսով, եթե խորհրդարանական ընտրություններում նույնիսկ կոալիցիա էլ ստեղծվի, միևնույնն է, երկիրը շարժվելու է դեպի անասելի քաոս և մասնատում:

3. Տարբերակ

Եթե ԱԶԿ-ն չհավաքի ձայների 30 տոկոսը, ապա նրանց միայն մեկ տարբերակ է մնում՝ կեղծարարությամբ ստանալ այդ 30 տոկոսը: Իսկ դա կարող են անել քվեները հաշվող  կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշումներ և սպառնալիքներ կիրառելով: Այսպիսով, եթե ԱԶԿ-ն նույնիսկ ընտրողների 30 տոկոսի քվեները չստանա, միևնույնն է, շանտաժով ու բռնությամբ կհասնի դրան: Այն պաշտոնյաները, ովքեր չեն ցանկանա դրան ենթարկվել, կհեռացվեն պաշտոնից, կփոխարինվեն, նույնիսկ կսպանվեն:

Եզրակացություն. Այս բոլոր ծրագրերի համար «Էրգենեկոնի» օձերի կարիքն է զգացվում: Այդ պատճառով է, որ ԱԶԿ-ն նրանց ազատ է արձակել: Այդ նպատակով, հավանաբար, մեծ գումարներ  է փոխանցել նրանց և ամենաբազմազան խոստումներ տվել: Իսկ դրա դիմաց, ամենայն հավանականությամբ, «Էրգենեկոնն» և մաֆիան  ԱԶԿ-ին խոստացել են՝ ինչ գնով էլ լինի ապահովել 400 մանդատ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ