27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փախուստի մեջ գտնվող թուրք հատուկջոկատայինները կարող են մահափորձ իրականացնել պետության առաջին դեմքերի դեմ

Թուրքիայում հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մայրաքաղաք Անկարայում շարունակվում է անվտանգության արտակարգ միջոցառումներ ձեռնարկվել: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk»-ը, նշելով, որ արտակարգ միջոցառումների պատճառը թուրքական զինված ուժերի հատուկ ջոկատայինների խմբի փախուստն է:

Ըստ լրատվամիջոցի ձեռք բերած տեղեկության՝ փախուստի մեջ է գտնվում թուրքական օդուժի մարտական որոնողափրկարարական և ստորջրյա հարձակվողական ու պաշտպնողական ստորաբաժանումների ենթակայության տակ գտնվող 10-15 հոգանոց  հատուկ ջոկատայինների խումբը: Նշվում է, որ հատուկ պատրաստություն ստացած, եղանակային բոլոր պայմաններում դիմացկուն ջոկատայինները կարող են գտնվել անտառներում: Ըստ վերոնշյալ աղբյուրի՝ հնարավոր է, որ հատուկ ջոկատայինները  մահափորձ իրականացնեն պետության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյանների դեմ, անգամ հնարավոր է նրանց ձեռքում  լինի ցուցակ, որն ընդգրկում է 250 հոգու անուն:

Նշվում է, որ փախուստի մեջ գտնվող խմբի կողմից մահափորձ իրականացնելու տեղեկությունը մեծ ազդեցություն է ունեցել Անկարայում նախագահական նստավայրը, խորհրդարանի շենքը և Չանքայայի նստավայրը հատուկ հսկողության տակ վերցնելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ