09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ջոլիի կիսամերկ նկարը` ձիու հետ, աճուրդի է հանվել

“Christie’s” աճուրդում վաճառքի է հանվել Անջելինա Ջոլիի կիսամերկ լուսանկարը` սպիտակ ձիու հետ: Վաճառքը կկայնա մայիսի 15-ին: Ենթադրվում է, որ լուսանկարը կվաճառվի 25-35 հազար ֆունտ ստեռլինգով: 

Լուսանկարն արվել  է 2001-ին: Հեղինակը հայտնի լուսանկարիչ Դեյվիդ Լաշապելն է: Լուսանկարում կարելի է տեսնել դերասանուհու հին դաջվածքներից մեկը` վիշապ` Billy Bob գարռումով, որն արվել էր դերասանուհու նախկին ամուսնու` դերասան Բիլլի Բոբ Թորնթոնի պատվին: Դերասանները բաժանվեցին 2003-ին, եւ Ջոլին ջնջեց դաջվածքը:

“Horseplay” վերնագրված լուսանկարը նախկինում երբեք չի ներկայացվել հանրությանը: Անվանումը կարելի է թարգմանել որպես “կոպիտ, աղմկոտ խաղ”: Բացի այդ, նկարի անունը հուշում է դրա բովանդակությունը` Ջոլին եւ ձին խաղում են:

Բացի այս լուսանկարից, աճուրդում կվաճառվեն նաեւ Լաշապելի եւ նրա գործընկերների այլ ստեղծագործություններ, ընդհանուր առմամբ` 108 աշխատանք: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ