22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեղաշրջման անհաջողությունից հետո Թուրքիայում կա արդեն 6.000 ձերբակալված

Թուրքայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը պետական TRT հեռուստաալիքի եթերից անդրադարձել է իրավապահ մարմինների գործունեությանը ռազմական հեղաշրջման անհաջողությունից հետո:

Նախարարը տեղեկացրել է, որ ռազմական հեղաշրջումը նախաձեռնելու հետ կապ և մասնակցություն ունեցած անձանց որոնման և բացահայտման աշխատանքները շարունակվում են:

«Այս պահին կա ավելի քան 6.000 ձերբակալված: Նրանց նկատմամբ իրավական գործընթացը շարունակվում է»: Ի դեպ, միայն Անկարայի հանրապետական դատախազությունը «գյուլենականների հանցավոր ահաբեկչական կառույցների հետ կապեր ունենալու մեղադրանքով» 2.745 դատավորի և դատախազի ձերբակալման որոշում է կայացրել:

Բեքիր Բոզդաղը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները կարողացան ծնկի չգալ ապստամբած զինվորականության առաջ: Առաջին անգամ խորհրդարանի պատգամավորները չծափահարեցին ապստամբներին, առաջին անգամ ժողովուրդը չհանդուրժեց ապստամբներին, իսկ թերթերն էլ առաջին անգամ չտպագրվեցին նրանց գովերգող շապիկներով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ