Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ, հաղորդում է “Կիոդո” գործակալությունը:
6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արեւելյան ափին: էպիկենտրոնը Տոկիոյից 180 կմ դեպի հարավ: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ցունամիի սպառնալիքի մասին եւս չի հայտարարվել:
Նախորդ շաբաթ Ճապոնիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Օսակայի եւ Կիոտոյի շրջանում, տուժել է 16 մարդ: Որեւէ լուրջ ավերածություն չի եղել: