Կալինան որդի է ունեցել Յապոնչիկից … աշխարհը տիրող 4
Քրեական աշխարհ ոչ միայն տղամարդիկ են մուտք գործում, այլև կանայք: Սակայն ինչպես գրեթե յուրաքանչյուր ոլորտում, այնպես էլ ”մաֆիայի” աշխարհում գենդերային խտրականություն է դրվում: Այժմ քրեական աշխարհում չորս ազդեցիկ կին կա` “օրենքով գող”: Այդ կանայք ունեն իրենց խոսքը, որոշում են ամբողջ աշխարհի քաղաքական ու տնտեսական շատ հարցեր, սակայն ի տարբերություն տղամարդկանց, նրանց ”օրենքով գողեր” չեն անվանում:
Այդ չորս ազդեցիկ կանանցից մեկը հայուհի է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը:
Վերջինս սակայն չբացահայտեց հայուհու անունը` նշելով, որ շուտով այդ մասին գիրք է հրատարակելու, և այնտեղ փակագծերը կբացվեն: Գալոյանը, սակայն, պատմեց, որ հայուհին Հայաստանում չի բնակվում, սակայն հաճախ է այստեղ լինում:
”Գնում գալիս է: Հայաստան եկել է և Յապոնչիկի հետ, և Դեդ Հասանի հետ, մենակ է եկել նաև”,-պատմեց քրեագետը` մանրամասնելով. ”Նույնիսկ պարել է այստեղ 1981 թվականի մայիսի 19-ին Մարատ Թադևոսյանի ծննդյան 40-ամյակի օրը: Շատ էլ լավ պարում է, վիդեոն նայում ենք, տեսնում ենք` շատ էլ լավ պարում է, շատ լավ աղջիկ է, տեղով կրակ է”: Նշենք, որ Մարատ Թադևոսյանը Երևանի հեղինակավոր դեմքերից Նորայր Թադևոսյանի /”Դքի Նորո”/ եղբայրն է:
Քրեագետը պատմեց նաև, որ շատ հայտնի ”մաֆիոզներից” էր Կալինան` պրոֆեսոր Ռոբերտ Սարգսյանի կինը: ”Կալինան շատ խելոք է եղել, թաղված է Երևանում: Նա աշխարհի ամենահզոր կանանցից մեկն է եղել”,-ասաց նա: Ռոբետ Սարգսյանը, ում անվանում էին ”Պրոֆեսոր”, հանրահայտ ”կնքամայր” Կալինա Նիկիֆորովայի երկրորդ ամուսինն է եղել: Կալինան որդի է ունեցել Յապոնչիկից:
Ի դեպ, քրեական աշխարհի կանայք խուսափում են ընտանիք կազմելուց:
ԱՇխարհի ազդեցիկ “մաֆիոզ” կանաց մասին հետաքրքիր մանրամասները քրեագետի ներկայացմամբ` դիտեք տեսանյութում: