15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էջմիածնի քաղաքապետը բարձրաձայնում է կարևորի մասին

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքում գրառել է.

«Բնությունը հերթական անգամ տհաճ անակնկալ մատուցեց: Հուլիսի 10-ից 11-ի գիշերվա կարկուտը, որ ուղեկցվում էր ուժգին հողմով, էական վնաս է պատճառել Էջմիածին քաղաքին: Վնասվել են մի քանի տասնյակ շենք-շինություններ, ցանքատարածություններ եւ ջերմոցային տնտեսություններ:
Քաղաքային իշխանության պարտքն ու պարտականությունն է հնարավորության սահմաններում էջմիածնեցուն օգնելը: Հենց գիշերվանից քաղաքապետարանի համապատասխան բաժինների մասնագետներն անցել են գործի: Կատարվում է փաստագրում, պատճառված վնասի չափի գնահատում: Ճշգրտված տվյալների հիման վրա կկազմվի փաստաթուղթ եւ կդիմենք պատկան մարմիններին` մեր պետությանը` քաղաքացիների վնասը հատուցելու խնդրանքով:
Ցավոք, մեր քաղաքն այս տարի արդեն մի քանի անգամ է տուժում բնական աղետից: Մայիսի հողմից էլ բազմաբնակարան շենքերի եւ համայնքային, պետական նշանակության կառույցների տանիքներ էին վնասվել: Մենք, համայնքային բյուջեի համեստ հնարավորություններով, վնասված տանիքների մեծ մասը վերանորոգել ենք: Սակայն, թերեւս, առանց պետական աջակցության չկարողանանք փոխհատուցել աղետյալ մեր բոլոր քաղաքացիներին»:

13592555_1644646589194909_955560774572876998_n13592708_1644646419194926_9217819406677749425_n13614972_1644646385861596_4065570453744395001_n13626990_1644646462528255_6953474972510060978_n13627219_1644646415861593_3349999644913801484_n13592555_1644646589194909_955560774572876998_n:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ