Անգելա Մերկելը Պուտինին սեփական կյանքն է վստահում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին 6 տարեկանում շուն է կծել, ինչի պատճառով էլ նա սարսափելի վախ ունի շների նկատմամբ: Նրա մամլո ծառայությունը բոլոր նրանց, ում հետ հադիպում է կանցլերը, մշտապես նախապես զգուշացնում է, որ ոչ մի շուն չլինի տարածքում:
Սակայն 2007-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչիի նստավայրում արված լուսանկարում Մերկելի եւ Պուտինի հանդիպմանը ներկա է նաեւ բավականին մեծ, սեւ շուն: Հավանաբար Մերկելը Պուտինին շատ է վստահում: