Վախենում են ջուրը տները քշի.վտանգավոր իրավիճակ Ապարանում
«Շատ հորդառատ անձրև է եղել ու սելավատարերի ծավալները չեն հերիքել: Ջուրը բարձրացել և հեղել է տները: 5-6 տուն լուրջ վնասվել են: Մարդիկ հարազատ-բարեկամներով փորձում են մաքրել տները: Ահավոր վիճակ է: Մարդիկ վախեցած են, մտածում են Արթիկի նման ջուրը տները կտանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը:
Քաղաքապետը ընդգծեց, որ վնասվել են միայն տները.«Էն վիճակնա, որ պատերը կարան փլվեն, տեսնենք ինչ կլինի, վնասի չափի մասին էլ հիմա բան չեմ կարող ասել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրեւների հետեւանքով ջրալցվում են:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: