21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հացադուլի սպառնալիքով` սյունեցիները դիմում են նախագահին

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը դիմում է ՀՀ վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սյունիքի մարզը Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի, մարզպետությունից ազատելու խնդրանքով՝ հույս հայտնելով, որ Սյունիքի պես հերոսական աշխարհը անգամ սարսափելի երազում հետագայում չի տեսնի նման մարզպետ:

Նոր կառավարության կազմում Սուրիկ Խաչատրյանի ընդգրկվելու դեպքում նախաձեռնության անդամները կգան Երևան և հացադուլ կսկսեն Նախագահի նստավայրի առջև՝ իրենց միանալու կոչով դիմելով բոլոր սյունեցիներին:

Հորդորում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այդքան մեծ հարվածի տակ չդնել սեփական հեղինակությունը՝ ի դեմս Սուրիկ Խաչատրյանի Սյունիքը ևս մեկ ժամկետով դատապարտելով վախի և, որպես հետևանք, վերջնական ամայացման:

 

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ