27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ չեն կարողանում մուտք գործել համաշխարհային շոու բիզնես հայ աստղերը

”Արդյո՞ք նրանք չունեն բավարար չափով տաղանդ, թե՞ մենեջմենթ գոյություն չունի: Շատերը կպնդեն` երկուսն էլ:
Եկեք իրատես լինենք, այն, ինչ ներկայացնում են մեր արտիստները, անհետաքրքիր է և զուրկ ինքնատիպությունից: Ոչ մեկին չեն հետաքրքրում` քոփի անող երգիչները: Այն, ինչ արել են Ջո Կոկկերը, Ագիլերան……….արել են անթերի և կրկնօրինակել նրանց պետք չէ, դա ոչ մեկին չի հետաքրքրի: Մարդկանց նոր շունչ է պետք, նոր մոտեցում: Ցավոք, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների մոտ չեմ տեսնում ինքնատիպություն: Կամ արևելյան կլկլոցներն են կրկնօրինակում, կամ արևմտյան և ամերիկյան աստղերին:
Եվ հենց դա է անհետաքրքիր դարձնում: Ինքնատիպություն և կրկին ինքնատիպություն և եթե դու ինքնատիպ ես, ապա հիանալի կարիերան ապահովված է: Այն երգիչները, որոնք ինքնատիպ են և ունեն իրենց իմիջը, մշտապես բարձունքում են և միշտ ակտուալ, իսկ քոփի անողները թիթեռի կյանք են ունենում:
Ահա թե որ աստղերն են միշտ օրիգինալ և մնայուն:
Ռուսաստանում` Պուգաչովա, Լեոնտև………………….աշխարհահռչակ չեն, սակայն Ռուսաստանում գերաստղեր են և միշտ ակտուալ:
Եվրոպայում`Բիթլզ, Քուին, Քլեփթոն, Բոչելի…………….
ԱՄՆ` Ջեքսոն, Սինատրա, Ուանդեր, Ռեյ Չարլզ…………..
Հայաստանում` Մեսչյան, Հախվերդյան………………….աշխարհահռչակ չեն, սակայն Հայաստանում արժեքներ են:
Եվ իհարկե բոլոր լավագույն դասական երգիչները և կոմպոզիտորները, քանի որ ինչպես բոլորս գիտենք, դասականը մնայուն է:
Հ.Գ. Որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ, և իրերը պետք է իրենց անուններով կոչենք, եթե ակնկալում ենք հաջողություն ունենալ` աշխարհով մեկ: Իսկ նշածս արտիստներին կարող եք ավելացնել նաև Ձեր տարբերակները”,-գրում է Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Դավթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ