11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

19-ամյա ուսուցչուհուն այրել են՝ ամուսնանալ չցանկանալու համար

Պակիստանում երիտասարդ աղջկան այրել են, քանի որ նա չի ցանկացել ամուսնանալ։ 19-ամյա Մարիա Սադակատը դպրոցում ուսուցչուհի էր։ Դպրոցի տնօրենը ցանկացել է, որպեսզի աղջիկն ամուսնանա իր որդու հետ, սակայն աղջիկը մերժել է, ինչից հետո տղամարդը որոշել է հաշվեհարդար տեսնել աղջկա հետ։

Մարիայի տուն են ներխուժել անհայտ անձինք ու նախ ծեծել են նրան, ապա բենզին լցրել վրան ու այրել։ Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից մի քանի օր անց մահացել է։

«Տնօրենի որդին ամուսնալուծված էր, նա Մարիայից կրկնակի մեծ էր։ Մարիան ստիպվսծ թողեց աշխատանքը, սակայն նրան անընդհատ հետապնդում էին»,- պատմել են աղջկա հարազատները։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ