Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել
Հյուսիսիային Կորեայի իշխանությունները վերջնական համաձայնության են եկել ԱՄՆ-ի դեմ ուղղված “անգութ” հարվածի շուրջ, հաղորդում է “AFP”-ը:
Կորեայի Ազգային Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը` մի շարք “առաջադեմ, փոքրացված եւ թեթեւացված միջուկային հարվածներով”: “Պայթյունի ժամանակը մոտենում է”,-ասվում է պետության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ այդ հաղորդագրության` պատերազմը Կորեական թերակղզում կարող է սկսվել “այսօր կամ վաղը”:
Հակամարտության “թեժացման” պատասխանատվությունը Փհենյանն ամբողջությամբ ԱՄՆ-ի վրա է թողել, որը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում:
Սա ԱՄՆ-ին ուղղված առաջին սպառնալիքը չէ ԿԱԴՀ-ի կողմից: Մարտի 21-ին հյուսիսկորեական իշխանություններն սպառնացել են ռմբակոծել ամերիկյան ռազմական բազաները Ճապոնիայում, մարտի 26-ին հայտարարեցին ԱՄՆ-ի ցամաքային տարածքները, այդ թվում` Հավայան կղզիները եւ Գուամը ռմբակոծելու մասին:
Պենտագոնն իր հերթին հայտարարել է Գուամում հակահրթիռային պաշտպանության հզորացման մասին: